«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է ցույցերը շարունակելու մասին

Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է ցույցերը շարունակելու մասին
21.06.2019 | 13:03

Վրաստանի ընդդիմությունն այսօր երեկոյան շարունակելու է խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողությունները՝ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն: Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է հակաիրավական գործողությունների մեջ, հայտնում է apsny.ge-ն: Հունիսի 20-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջել են լ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Պետական անվտանգության ծառայության ղեկավարի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ