«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունը

Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունը
22.06.2019 | 00:33

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ հարվածները, չնայած հավանություն էր տվել ռազմական գործողությանը՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները:


Ռմբակոծիչներն արդեն գտնվել են օդում, ռազմանավերը դիրքավորվել են հարվածների համար, սակայն գործողությունը դադարեցնելու հրաման է ստացվել:
Իրանի մի շարք թիրախներ, այդ թվում՝ հրթիռային համակարգերի կայանները պետք է հարվածների տակ ընկնեին այսօր առավոտյան: Պենտագոնի աղբյուրները Associated Press գործակալությանը հաստատել են, որ ԱՄՆ-ն պատրաստվել է հարվածել Իրանին, բայց գրոհից քիչ առաջ ռազմական գործողությունը դադարեցվել է: Դա պետք է լիներ ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցելու պատասխանը: Վաշինգտոնը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վրա հետախուզական դրոնը խոցվել է օդային չեզոք գոտում: Իրանի ԱԳՆ հայտարարել է, թե անհերքելի ապացույցներ ունի, որ ամերիկյան դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ