«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լիլիթ Մակունց. Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինձ համար անակնկալ էր

Լիլիթ Մակունց. Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինձ համար անակնկալ էր
22.06.2019 | 00:34

Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանն, իսկ ինչպես գիտենք, սահմանադրական դրույթները կարող է մեկնաբանել բացառապես Սահմանադրական դատարանը և դատարանի դատավորը՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքը Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:

«Հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար՝ Վահե Գրիգորյանին», - ուղղորդեց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ վերջինս նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդմնակալության արարողության ժամանակ, ինչում ինքը խնդիր չի տեսնում։ Հարցին՝ անակնկա՞լ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը, Լիլիթ Մակունցը դրական պատասխանեց. «Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու հատվածով ինձ համար անակնկալ էր»:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ