Այսօր Ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, նրա օգտին կողմ էր քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 4։ Վիգեն Քոչարյանը 2015-ից զբաղեցնում է արդարադատության փոխնախարար էր ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ ԲԴԽ նորընտիր անդամն Ազգային ժողովում չերդվեց, քանի որ վարչապետի հրամանով փոխնախարարի պաշտոնում նրա լիազորությունները դադարեցված չեն։ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրված Վիգեն Քոչարյանի երդումը կկազմակերպվի հունիսի 24-ի նիստում: