«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պավել Բաև. Այսքան տարի տևող ստատուս-քվոն դառնում է ԼՂ հակամարտության լուծում

Պավել Բաև. Այսքան տարի տևող ստատուս-քվոն դառնում է ԼՂ հակամարտության լուծում
22.06.2019 | 12:17

Ադրբեջանի համար ղարաբաղյան բանակցային պրոցեսում Արցախի պատվիրակության ինքնուրույն մասնակցությունն ընդունելի չէ՝ Tert.am-ին ասել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Պավել Բաևը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո հնարավոր առաջընթացի մասին:


Բաևն ասաց, որ դժվար թե Բաքուն փոխի իր դիրքորոշումը, որովհետև դա սկզբունքային հարց է Ադրբեջանի համար: «Երբ խոսվում է Ղարաբաղի մասնակցության մասին, Ադրբեջանում ասում են, թե ուրեմն պետք է մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը: Կարծում եմ, որ նման կոմպրոմիսը հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ կարելի է փնտրել փոխզիջումներ, որովհետև հակամարտությունն անմիջապես այս մարդկանց է վերաբերում»,- ասաց Պավել Բաևը: Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական համայնքը ձայնը տվել է Ալիևին, ուստի նա ներկայացնում է այդ մարդկանց, իսկ Ղարաբաղում ապրող բնակչությունն իրեն ձայն չի տվել, ինքը չի կարող բանակցել նրանց փոխարեն, քաղաքագետն արձագանքեց. «Կարծում եմ, որ Ալիևի համար քիչ հետաքրքիր է ադրբեջանական այդ համայնքի մասնակցությունը: Նա ուզում է վերահսկել պրոցեսը: Բացի այդ, Բաքուն տանում է այն գիծը, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է»: Պավել Բաևը գտնում է, որ ժամանակը աշխատում է ներկայիս իրավիճակը հակամարտության լուծում համարելու օգտին. «Այսքան տարի տևող ստատուս-քվոն դառնում է հակամարտության լուծում: Ընդունում է միջազգային հանրությունը, թե ոչ, իրավիճակը դառնում է լուծում»: Բաևը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ճեղքում չկա ու առաջիկայում դժվար էլ լինի։

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ