«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անորոշ ու վտանգավոր հայտարարություն Մինսկի խմբից

Անորոշ ու վտանգավոր հայտարարություն Մինսկի խմբից
22.06.2019 | 12:19

«168 ժամը» գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։ Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։ Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ։


Փաշինյանը, ինչպես հայտնի է, շատ ավելի կարևորում է Իլհամ Ալիևի հետ վերելակում կամ որևէ այլ տարածքում իր պայմանավորվածությունները, քան փաստաթղթային ամրագրում ստացած համաձայնությունները։
Համանախագահներն էլ, թերևս, հետևում են այդ տրամաբանությանը և ամբողջությամբ մոռացության են մատնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անորոշ ու ոչինչ չասող հայտարարությունը շատ մտահոգիչ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, իսկ այդ երկրի նախագահն էլ օրերս հայտարարեց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու մասին»։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ