«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին
22.06.2019 | 12:24

«Հրապարակը» գրում է. «Թեև իշխանությունները, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վեթինգի նախագիծը պատրաստ է, սակայն այն չի կարող առանց փորձաքննության, միջազգային կարծիքի, ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի համաձայնության ընդունվել:


Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակությունը ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել` գտնելով, որ վեթինգի և անցումային արդարադատության խնդիրը շատ նուրբ է` մասնավորապես առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման մասով:
«Պատրաստի» փաստաթուղթը դեռ ոչ ոք չի տեսել, սակայն դրան հաջորդեց Լիլիթ Մակունցի հաջորդ «հետաքրքիր» բարձրաձայնումը. Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո ՍԴ-ում մեծ փոփոխությունների հիմքեր են դրվելու, ի՞նչ եք կարծում` ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին։
«Դժվար է ասել` այդ փոփոխությունների հիմքերն ինչի վրա են աղերսելու. մարդիկ անժամկետ նշանակված են ՍԴ-ում, դա կարող է նշանակել, որ Վահե Գրիգորյանին ուղարկելով ՍԴ՝ իրենք դե ֆակտո, օրենքը դեռ չընդունած, սկսում են վեթինգի պրոցես, ինչպես արդեն իսկ ԲԴԽ-ի դեպքում է։ Նկատենք` իշխանության որոշ ներկայացուցիչներ կամ նրանց մերձ կանգնածներ պնդում են` Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Քոչարյանի գործը։ Թույլ տվեք ես հարցնեմ՝ ի՞նչ նկատի ունեն իրենց սկսած գործընթացով` փակելու են Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանին ասեն` գործի չգա՞ս. դա՞ է բարեփոխումների իրենց տարբերակը, թե՞ ինչ»:


Թե ի՞նչ։ «Թե՞ այլ` էքստրաօրդինար տարբերակներ, որոնք կընտրեն էքստրաօրդինար իշխանությունները, բացի շրջափակումից կարող են ընտրել քրեական գործի սպառնալիքներ կամ ՍԴ դատավորներին ինչ-որ տարբերակով տուն ուղարկեն․այդ մարդիկ նշանակված են, ոմանք՝ 12, ոմանք` ցմահ։ Իսկ Վահե Գրիգորյանի վերջին` իրեն ՍԴ նախագահ «նշանակելը» աբսուրդ, մառազմ, ցինիզմ է` հանցակազմի հստակ բաղկացուցիչներով»:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ