«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գրիգոր Բեքմեզյանը չի դառնա ԲԴԽ նախագահ

Գրիգոր Բեքմեզյանը չի դառնա ԲԴԽ նախագահ
22.06.2019 | 12:25

«Փաստը» գրում է. «Կարծես թե ուրվագծվում է, որ իշխանության ներսում նախնական քաղաքական որոշում է կայացվել, որ դատաիրավական համակարգում վեթինգ իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից, իհարկե, ամբողջությամբ այն ձևավորելուց հետո: Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախօրեին ԱԺ կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանն է դառնալու ԲԴԽ նախագահ «Փաստի» հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ նման խոսակցություն չի եղել և չի էլ կարող լինել: «Առաջին՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրում են ԲԴԽ անդամները, իսկ մենք դեռևս չունենք ամբողջությամբ ձևավորված բարձրագույն դատական խորհուրդ, և այդ հարցը չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել: Երկրորդ՝ ըստ օրենսդրության, հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը»:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ