«Հրապարակը» գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ին նետված մարտահրավերից հետո կառույցում ձեռքերը ծալած չեն նստել։ Հավաքագրել են ՍԴ նորընտիր դատավորի հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում կառույցի լեգիտիմությունը՝ հղում անելով այն Սահմանադրությանն ու օրենսդրական կարգավորումներին, որոնք ստացել են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ ՍԴ-ում սպասում են, որ Վենետիկի հանձնաժողովը կոշտ հայտարարություն է տարածելու այս առիթով»: