«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իվանիշվիլին պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ի իրադարձությունների համար

Իվանիշվիլին պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ի իրադարձությունների համար
22.06.2019 | 12:28

Վրաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի առջև արյունոտ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը վերագրում է «Վրացական երազանքի» կառավարությանը և անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, հաղորդում է Գրուզիա Online-ը: «Անձամբ Բիձինա Իվանիշվիլին պետք է կրի իրավական պատասխանատվություն հունիսի 20-ի իրադարձությունների համար»,- ասվում է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ. «Բիձինա Իվանիշվիլին չկարողացավ մարսել, ներել և խաղաղ բողոքի ցույցը ցրելու եղանակով փորձեց պատժել քաղաքացիական հասարակությանը, որը պաշտպանում էր իր ազգային արժանապատվությունը և խանգարել էր ռուսական Դումայի կողմից կազմակերպված այսպես կոչված «Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովին» Վրաստանի օրենսդիր մարմնի շենքում: Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկտեղ պատասխանատվությունը պետք է կիսի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, նրանք պետք է անհապաղ հեռանան իրենց պաշտոններից: Ակներև է պետության քայքայումը, որը գտնվում է սահմանադրական մեծամասնությունն ունեցող իշխանության ձեռքերում, ակներև է նաև ավտորիտար ռեժիմից ձևավորվող դիկտատուրան»:


Քաղաքական և պետական ճգնաժամից դուրս գալու նպատակով Հանրապետական կուսակցությունը անհրաժեշտ է համարում փոխել ընտրական համակարգը և հեռացնել իշխանությունից «Վրացական երազանքին» բազմակուսակցական ընտրությունների հիման վրա:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ