«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուբեն Մելիքյան. Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար

Ռուբեն Մելիքյան. Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար
24.06.2019 | 22:09

Ո՞ւր էին Նիկոլայ Բաղդասարյանը և մյուս խելոքները 2015-ին, երբ ընդունվում էր Սահմանադրությունը, ո՞ւր էին այս մարդիկ 2018-ի ապրիլի 9-ին, երբ ուժի մեջ էր մտնում՝ «Վետօ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։


«Ի՞նչ իրավական հետևանք է առաջացնում Վահե Գրիգորյանի կամ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքը։ Մեկ էլ տեսնում ենք՝ ԱԺ նախագահն է սկսում համաձայնել։ Ես հրապարակավ եմ ասել, որ այստեղ շատ նման է մեր Սահմանադրության 300-րդ հոդվածով սահմանված իշխանության յուրացման նախապատրաստությանը։ Այսինքն՝ գործողություններ են կատարվում, որպեսզի հետագայում նախապատրաստվի իշխանության յուրացում։ Մեր հանրությունը՝ հատկապես իրավաբանական հանրությունը, պետք է վճռական լինի այս հարցում, որպեսզի չստեղծենք պետականաքանդ, ինստիտուտաքանդ նախադեպ։
Ամեն ինչ իր կարգով շարունակվում էր, և մեկ էլ մի օր ՍԴ անդամ ընտրված մեկը (դա ևս բավականին խնդրահարույց է, բայց դա մի կողմ) վեր է կենում և դատողություն անում, որն ԱԺ նախագահը հիմք է ընդունում։ Սա անընդունելի է, և իշխանության յուրացման նախապատրաստություն է, որը պետք է կանխել», - ասաց Ռուբեն Մելիքյանը:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.