Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական բախման, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը: Հունիսի 24-ի առավոտյան այս մասին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորարցիային հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը:
«Մենք խիստ անհանգստացած ենք: Մենք չենք կարծում, թե կողմերից որևիցե մեկը պատերազմ է ցանկանում, սակայն երկյուղում ենք, որ մենք կարող ենք ներքաշված լինել պատահականության պատճառով սկսված պատերազմի մեջ, և բոլոր ջանքերը գործադրում ենք լարվածության աստիճանն իջեցնելու համար»,- նշել է նախարարը: Հանթի խոսքով՝ Լոնդոնը Վաշինգտոնի հետ քննարկում է տարածաշրջանում ստեղծված «չափազանց վտանգավոր իրադրությունը»: