«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփ. Թող Չինաստանը, Ճապոնիան ու մյուսներն իրենք պաշտպանեն իրենց նավերը Հորմուզում

Թրամփ. Թող Չինաստանը, Ճապոնիան ու մյուսներն իրենք պաշտպանեն իրենց նավերը Հորմուզում
24.06.2019 | 22:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարց է ուղղել, թե ինչու ԱՄՆ-ն պետք է այլ երկրների փոխարեն ապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը: «Չինաստանն իր նավթի 91%-ն ստանում է նեղուցով, Ճապոնիան՝ 62%-ը և այսպես շատ երկրներ: Ինչու՞ ենք մենք այլ երկրների փոխարեն երկար տարիներ պաշտպանում նավարկության ուղիները զրո փոխհատուցման դիմաց: Այս բոլոր երկրները պետք է իրենք պաշտպանեն իրենց նավերը: Մենք այնտեղ գտնվելու կարիք չունենք, քանի որ ԱՄՆ-ն դարձել է էներգիայի ամենախոշոր արտադրողն աշխարհում», – Թվիթերի իր էջում գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ