Երուսաղեմում հանդիպել են ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոիր բեն Շաբաթը: Նրանց ողջունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Դռնփակ բանակցություններից առաջ նրանք մամուլի համար հայտարարություններ են արել: Ջոն Բոլտոնն ասել է, թե Վաշինգտոնը դեռ կամք ունի բանակցել Իրանի հետ, չնայած նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանեց: «Նախագահը դուռը բաց է թողնում իրական բանակցությունների համար», - ասել է Բոլտոնը: Երեք երկրների ազգային անվտանգության հարցերով պատասխանատուները քննարկում են Սիրիային ու Իրանին վերաբերող հարցեր: