ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե փորձելու են համոզել ԱՄՆ-ին և Իրանին հետ կանգնել վտանգավոր գծից և իրավիճակը կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, որ «ենթադրում է դադարեցնել վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականությունը»:
Մոսկվայում Լավրովը խոսել է ԱՄԷ ԱԳ նախարարի հետ ասուլիսում ու նշել, որ Պարսից ծոցի արաբական երկրները նույնպես կարող են հանդես գալ երկխոսության օգտին, ոչ թե տարածաշրջանը հրել մի իրավիճակի, երբ հնարավոր է զենք կիրառվի: «Դա կործանարար կլինի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, այլ մասերի համար ու միջազգային ճգնաժամ կառաջանա»,- ասել է Լավրովը: