ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հնդկաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը փորձել է մեղմել երկու երկրների առևտրային ոլորտում առաջացած լարվածությունը: Դելիում, Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում Պոմպեոն որոշ հնարավորություններ է նշել վեճերիը հարթելու համար, որ առաջացել են առևտրային տուրքերը բարձրացնելու հետևանքով: Պետքարտուղարի այցից առաջ Հնդկաստանը բարձրացրել է մաքսավճարները ամերիկյան 28 ապրանքատեսակների համար: Ավելի վաղ Վաշինգտոնը Հնդկաստանին զրկել էր առևտրային որոշ արտոնություններից: Առևտրային վեճը կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու հարցում:
Զգայուն հարցերից է Հնդկաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի և Ռուսաստանի հետ: Վաշինգտոնի ճնշման հետևանքով Հնդկաստանը դադարեցրել է նավթի գնումները Իրանից, որ Հնդկաստանին էներգակիրների հիմնական մատակարարողն էր: ԱՄՆ-ն ճնշումները ուժեղացնում է Դելիի վրա, որ Հնդկաստանը չշարունակի Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգերի գնումները: