Գործողությունները, որ ԱՄՆ-ն ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը: «ԱՄՆ-ը շատ կոշտ ճնշում է գործադրում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ և վտանգավոր բլեֆ է թվում», - ասել Է Կաբուլովը ռուս-իրանական երկխոսության բացմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը վատ է հասկանում իրանական հասարակությանը: «Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլև հակահարված կտա», - ավելացրել է Կաբուլովը: