«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ կոնգրեսականը ներկայացրել է լրացում, որն արգելում է Ադրբեջանին քաղաքացիական օդանավեր խոցող սպառազինություն վաճառել

ԱՄՆ կոնգրեսականը ներկայացրել է լրացում, որն արգելում է Ադրբեջանին քաղաքացիական օդանավեր խոցող սպառազինություն վաճառել
26.06.2019 | 21:30

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի հնագույն անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը հունիսի 25-ին ներկայացրել է լրացում, որով կարգելվի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունները։


Նախաձեռնության նպատակն է Բաքվին թույլ չտալ մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայի համար։ «Այս լրացումն ազդանշան է Ադրբեջանին, որ չի կարող այսուհետ ևս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարևաններին»,- ասել է Շերմանը։


Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ է քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած սպառնալիքին։
2011-ի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ թույլ չի տվել թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, և նշել է, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղևորվող ինքնաթիռները»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգի կոմիտեն, ինչպես սպասվում է, Անկախության օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկի հարցը, թե արդյոք լրացումը հավանության կարժանանա։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ