Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, միջազգային օպերային մրցանակաբաշխության 2019 թվականի լավագույն օպերային երգչուհի ճանաչված Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը, որը նվիրվում է Գեղամ Գրիգորյանին:
Համերգային երեկոյի դիրիժորն է լինելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Համերգն իրականացվում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագրում՝ Շտրաուս, Չայկովսկի, Դվորժակ, Պուչչինի, Տիգրանյան: