Ռուսաստանը հայտարարել է, որ Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմատեխնիկակական մասնագետներին, քանի որ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը հայտարարել է, թե չեզոքացրել է ենթադրյալ հեղաշրջման վտանգը: Կարակասում ՌԴ դեսպանատունը հունիսի 26-ին այս հայտարարությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։ Ռուսաստանը 3 ամիս առաջ շուրջ 100 ռազմական փորձագետ էր ուղարկել Վենեսուելա, որ հարուցել էր ԱՄՆ-ի վրդովմունքը։