«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ ԱԽ քարտուղարը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղարը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հարցեր
27.06.2019 | 12:40

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում, երեկ հանդիպել է Ղազախստանի նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։ Կասիմովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Արմեն Գրիգորյանն առաջարկել է դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը՝ առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։


ՀՀ ԱԽ քարտուղարը հատուկ կարևորել է ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կասիմովին հրավիրել է Հայաստան, առաջարկն ընդունվել է:

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ