«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Աէրոֆլոտը» կբարձրացնի վառելիքի հավելավճարը

«Աէրոֆլոտը» կբարձրացնի վառելիքի հավելավճարը
27.06.2019 | 12:56

Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից վառելիքի հավելավճարի բարձրացման մասին ներքին և միջազգային ուղղություններով չվերթների համար, այդ թվում՝ Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ երկրների այլ քաղաքներ: Վառելիքի հավելավճարը բարձրանալու է Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան և Վրաստան ուղղություններով հուլիսի 1-ից իրականացվելիք չվերթների համար: Էկոնոմ դասով թռչող ուղևորների համար հավելավճարը 1080 ռուբլից կդառնա 1440 ռուբլի, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի հավելավճարը կկազմի 2800 ռուբլի:
Ընկերության հաղորդմամբ՝ միջազգային և ներքին չվերթների սակագների բարձրացման պատճառ է ՌԴ-ում վառելիքի գնի բարձրացումը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ