«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Մեր ինքնավստահությունը բավականին մեծ է և սպառնալիքի լեզուն չի անցնելու

Զոհրաբ Մնացականյան. Մեր ինքնավստահությունը բավականին մեծ է և սպառնալիքի լեզուն չի անցնելու
27.06.2019 | 23:28

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ Հայաստանը չի հավատում և չի ընդունում, որ հնարավոր է արդյունավետ գործնական առաջընթաց ունենալ Արցախյան հարցի կարգավորման խաղաղ գործընթացում, երբ տեղում իրավիճակը լարվում է։ «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել։ Այդ մոտեցումն ապագա չի ունենալու։ Մենք բազմիցս ասել ենք և հիմա կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու։ Չի կարող լինել իրավիճակ, որ մենք բանակցենք սպառնալիքի վտանգի լույսի ներքո։ Մեր ինքնավստահությունը բավականին մեծ է և այդ առումով մենք սպառնալիքը ընդունողը չենք։ Սպառնալիքի լեզուն չի անցնելու», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ