«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուստամ Բադասյան. Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեմ տեսնում

Ռուստամ Բադասյան. Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեմ տեսնում
27.06.2019 | 23:32

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հիմք է։ «Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են Դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար», - հայտարարեց նախարարը՝ պատասխանելով դատավորի վարքագծի մասին լրագրողի հարցին։


Լրագրողը փորձեց հստակեցնել՝ հիմք չէ՞, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել։ Ի պատասխան նախարարն ասաց. «Դուք անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել դատավորի վարքագիծը ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Նույնիսկ կարգապահական վարույթը հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգում չեմ կարող անել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ