Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով ազատ արձակել նոյեմբերին Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով ձերբակալված ուկրաինացի նավաստիներին: «Մենք բոլորս էլ երեխաներ ունենք, երեխաներին իրենց ծնողներին վերադարձրեք»,-Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահը ռուսերեն: