«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գյուլն Աճեմօղլուին առաջարկել է անդամակցել իր նոր ստեղծվելիք կուսակցությանը

Գյուլն Աճեմօղլուին առաջարկել է անդամակցել իր նոր ստեղծվելիք կուսակցությանը
27.06.2019 | 23:36

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց քաղաքական կուսակցությունն են հիմնում, որին մտադիր են անդամակցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետ անհամաձայն անձինք:

«Կուսակցությունը կգլխավորի Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: Գյուլը ցանկանում է, որ կուսակցությանն անդամակցի նաև հայազգի հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի առաջատար մասնագետ Տարոն Աճեմօղլուն: Տնտեսագետի հետ զրույցն արդեն կայացել է»,- գրում է Yenicag Gazetesi-ը:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ