«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 26-ին, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին և ՀՀ սահմանադրական մարմիններին՝ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Նամակը թեև գաղտնի չէ, սակայն չի հրապարակվում: Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի անդամների շրջանում խուճապի հասնող տրամադրություններ կան. երեկ նրանք աշխատանքային ժամից հետո մնացել են մինչև ուշ երեկո՝ քննարկելու համար վերոնշյալ նամակը: