ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անօրինական չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 20-ին հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Վարչապետի հայտնած դիրքորոշումը, թե ինչ նպատակ էր դա հետապնդում, այդ կոնտեքստում ոչ օրինական չի եղել: Վարչապետի դեպքում հատուկ ներկայացվել է ակցիայի իմաստը և ակցիան ինքնին ի զորու չէր միջամտել դատարանների գործունեությանը»: