149 000 դոլար կարժենա հոլանդական Lightyear մեքենաշինական ընկերության նոր թողարկված ավտոմեքենան:
Lightyear One անունը ստացած փոխադրամիջոցն աշխատում է արևային էներգիայով: Այն տարեկան մինչև 20.000 կմ տարածություն կարող է անցնել:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ` մեքենայի տանիքի վրա տեղադրված է 5 քմ մակերեսով արևային մարտկոց:
«Եթե մարտկոցներն լիարժեքորեն լիցքավորվեն, ապա դուք կարող եք 725 կմ ճանապարհ անցնել: Եթե ցանակնում եք ձեռք բերել մեքենայից, որ սկզբնական շրջանում միայն 500 օրինակ վաճառքի կհանվի, պետք է նախապես 119.000 դոլար վճարեք, իսկ առաքումը կիրականացվի 2021-ին»,- գրում է աղբյուրը: