«Մեծ քսանի» գագաթաժողովին մասնակցելու համար Օսակա ժամանած Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իին ասել է, որ Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գաղափարի ջատագով է: «Կիմ Չեն Ինը հավաստիացրել է, որ ցանկանում է հարցը լուծել բանակցությունների եղանակով»,- ասել է Հարավային Կորեայի նախագահի մամլո գրասենյակի ներկայացուցիչ Կո Մին Յուն: Մեկ շաբաթ առաջ Սի Ձինպինը Փհենյանում բանակցել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ: