«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵԽ նոր գլխավոր քարտուղարը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն է

ԵԽ նոր գլխավոր քարտուղարը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն է
28.06.2019 | 11:49

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասնակիցները Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ընտրեցին ԵԽ գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն տեղակացրել է. «Քվեարկությանը մասնակցեց 274 խորհրդարանական։ Ձայների բացարձակ մեծամասնություն՝ 135։ Պեյչինովիչ-Բուրիչը հավաքեց 159, Դիդյե Ռեյնդերսը՝ 105 ձայն։ Ուստի Պեյչինովիչ-Բուրիչը ընտրվում է ԵԽ գլխավոր քարտուղար 5 տարով, մինչև 2024 թվականը»։


«Կարևոր է ամրապնդել երկխոսությունը ԵԽԽՎ-ի և ԵԽ Նախարարների կոմիտեի միջև, ամրապնդել երկխոսությունը մեր անդամ պետությունների միջև։ Ես կաշխատեմ այդ ուղղությամբ: Ես հույս ունեմ ձեր աջակցությանն իմ մանդատի գործողության ընթացքում։ Հույս ունեմ, որ այդ ընթացքում մենք կկարողանանք միասին աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր կազմակերպությունն ու հասնենք խաղաղության և բարեկեցության մեր քաղաքացիների համար», - ասել է Պեյչինովիչ-Բուրիչը խորհրդարանականներին։ Նոր գլխավոր քարտուղարի մանդատը սկսվում 2019-ի աշնանից։

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ