«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԿԺԴՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին նոր առաջարկ անել

ԿԺԴՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին նոր առաջարկ անել
28.06.2019 | 11:50

Վաշինգտոնը պետք է Փհենյանին «նոր առաջարկ» անի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը՝ ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը: «ԱՄՆ-ը պետք է իր դիրքորոշումը շտկի, եթե ցանկանում է երկխոսությունը վերականգնել, վերջին ժամկետն է 2019-ի վերջը», - ասել է դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ամերիկյան պատվիրակությունը պետք է ղեկավարի «մեկը, ով կարող է հասկանալ» Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը և «ողջամիտ այլընտրանք առաջարկել»: «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի», - ավելացրել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ