Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամենամյա ելույթը խորհրդարանում հետաձգել է անորոշ ժամանակով։ Պատճառը մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններն են, հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն՝ օրենսդիր մարմնի բյուրոյի նիստում: «Բոլորի համար պարզ է, որ այս իրավիճակում խորհրդարանում կառավարության ծրագրի պատշաճ քննարկումն անհնարին կլինի: Մենք ցանկանում ենք, որ, բացի խորհրդարանական մեծամասնությունից, հաշվետվության քննարկմանը հանգիստ ռեժիմով ու լիարժեք մասնակցի ընդդիմությունը», - ասել է Տալակվաձեն: