ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում «շտապելու անհրաժեշտություն չկա» և հույս է հայտնել, որ իրադարձությունները դրական ընթացք կունենան: «Մենք շատ ժամանակ ունենք, չենք շտապում, նրանք ևս կարող են չշտապել: Ժամանակային առումով որևէ ճնշում չկա: Հուսով եմ, վերջիվերջո ամեն ինչ լավ ավարտ կունենա: Եթե այդպես լինի, հիանալի է, եթե ոչ` կտեսնեք ինքներդ»,- հայտարարել է նա: