«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ-ն արդիականացնում է ռազմատեխնիկան

ՀՀ-ն արդիականացնում է ռազմատեխնիկան
28.06.2019 | 12:04

«Ժամանակը» գրում է. «ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած «Բանակ-2019» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը կնքել է Ռուսաստանից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագրեր: Մանրամասներ հայտնի չեն, այդ թվում և այն, թե ինչ ձևով է կատարվելու ֆինանսավորումը՝ վարկո՞վ, թե՞ Հայաստանը վճարելու է կանխիկ: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը փոխանցել է բազմաֆունկցիոնալ 4 Սու-30 ՍՄ ռազմական օդանավերի փողը, և դրանք 2020-ի սկզբին կլինեն Հայաստանում: Երևանը դրանք ձեռք է բերում օդային գերակայության ռազմական հայեցակարգի շրջանակում: Ինչ սպառազինության ձեռք բերման մասին է խոսքը ներկայումս: Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը: Դա Իսկանդեր չէ, սակայն խոսքը «ոչ փոքր» սպառազինության մասին է՝ ասել էր Հայաստանի վարչապետը: Արդյոք ՊՆ նախարարի մոսկովյան այցի ընթացքում կնքվել է հենց ա՞յդ հայտարարությանն առնչվող պայմանագիրը: Համենայնդեպս հատկանշական է, որ խոսքն 80-ականների զենքի մասին չէ, այլ նորագույն և այն էլ հարձակողական սպառազինության:


Հատկանշական հանգամանք է և այն, որ դա տեղի է ունենում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Հանդիպման վերաբերյալ մանրամասներն էլ շատ չեն, սակայն մյուս կողմից՝ թերևս կասկած չկա, նաև դատելով համանախագահների ամփոփիչ հայտարարությունից, որ խոսքը վերաբերել է իրավիճակի կամ ստատուս-քվոյի քաղաքական կառավարմանը և կայունության հետագա պահպանմանը՝ Ադրբեջանին ուղղված բավականին նուրբ զգուշացումով: Ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բալանսի հետ, որն ապահովելու համար էլ կարևոր է դառնում Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների ծավալուն արդիականացումը: Այստեղ հատկանշական է դառնում հենց այն հանգամանքը, թե ինչ գնով է դա տեղի ունենում, բառի բուն իմաստով»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ