«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

49 տոկոսը՝ «աղքատ բիզնեսմեն»

49 տոկոսը՝ «աղքատ բիզնեսմեն»
28.06.2019 | 12:05

«Փաստը» գրում է. «Փորձագիտական շրջանակներն այս ընթացքում տարբեր ուսումնասիրություններ են կատարում՝ տնտեսական ոլորտներում առկա իրավիճակների, ցուցանիշների ու տվյալների հետ: Մի ուսումնասիրություն էլ վերջերս կատարել է Գործատուների հանրապետական միությունը՝ փոքր և միկրո բիզնեսի 238 ընկերությունների շրջանում: Արդյունքներն առավել քան խոսուն են:


Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է այն 4 հարցերի շրջանակը, որ տրվել են վերոնշյալ բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանց հարցրել են՝ ձեր եկամուտները բավարարո՞ւմ են սնունդ հայթայթելու, ամենօրյա ապրուստի համար, բավարարո՞ւմ են հագուստ և սնունդ գնելու համար: Հարցրել են նաև՝ բավարարո՞ւմ են արժեքավոր այլ իրեր, տուն, մեքենա գնելու համար: Հարցվածների 49 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ և հագուստ ձեռք բերելու համար: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ «փաստացի, գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ