«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինչ «արժեր» Արսեն Թորոսյանի ծննդյան տարեդարձը

Ինչ «արժեր» Արսեն Թորոսյանի ծննդյան տարեդարձը
28.06.2019 | 12:07

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի և այլոց հետ: Իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: «Ժողովուրդի» թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 000 դրամից. կան 12 000, 14 000, 16 000 և 22 000 դրամանոց փաթեթներ: Փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը»:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ