«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանի երրորդ հողատերը

Հայաստանի երրորդ հողատերը
28.06.2019 | 12:08

«Հրապարակը» գրում է. «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ-ում՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։


Թեև գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտենք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչև 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։ Պարզեցինք, որ խոսքը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի մասին է, որ 1986-ից գյուղապետի պաշտոնն էր, բայց անցած ամռանը հրաժարական տվեց»:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ