«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեյը Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին»

Մեյը Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին»
28.06.2019 | 22:16

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերջ տալ «անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին», եթե ցանկանում է բարելավել երկու երկրների հարաբերությունները, որ կտրուկ վատացել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստեր թունավորման պատճառով: Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Մեյը «Մեծ քսանյակի» շրջանակներում նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունենում վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ, կոչ է արել՝ պատասխանատվության ենթարկել այն ռուսաստանցիներին, որ, Լոնդոնի պնդմամբ, մասնակցել են Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած հարձակմանը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ