«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որը իրանական նավթ կարտահանի

Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որը իրանական նավթ կարտահանի
28.06.2019 | 22:19

Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որ իրանական նավթ կարտահանի՝ հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրայան Հուքը ընդգծելով, որ որևէ բացառություն այդ հարցում չի լինի:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նոր՝ ավելի կոշտ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և այդ երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Սպիտակ տունն այդ քայլով պատասխանել է Թեհրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խոցմանը:


«Իրանը իսկապես կեղծ ընկերությունների միջոցով փորձել է շրջանցել պատժամիջոցները և հարստացնել ռեժիմն ու ֆինանսավորել արտասահմանյան արկածախնդրությունները», - հայտարարել է Հուքը և հավելել, որ Իրանը պարբերաբար խախտում է ծովային իրավունքը՝ թաքցնելով նավթի արտահանումները:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ