«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկարի» հետ

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկարի» հետ
28.06.2019 | 22:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ: Ամերիկյան և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ խախտելով արարողակարգը, բղավելով հարցեր են հնչեցրել: Լրագրողներն իրենց սմարթֆոններով ուղիղ հեռարձակումներ են իրականացրել հանդիպման ժամանակ: Ստեղծված աղմուկը նախագահներին թույլ չի տվել հանգիստ շփվել: «Կարծես կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը լինի։ Շատ անհեթեթ է», - ասել է Թրամփը՝ դիմելով Պուտինին:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ