«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արարատ Միրզոյան. Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել

Արարատ Միրզոյան. Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել
28.06.2019 | 22:45

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ նախագահին փոխելու խնդիր է դրված։ ԱԺ նախագահը մատնանշեց նաև պատճառն՝ ինչու նման խնդիր դրված չի կարող լինել. «Ոչ Ազգային ժողովը, ոչ վարչապետը, ոչ այս կամ այն կուսակցությունն այդպիսի լիազորությունենրով օժտված չէ»։ Դիտարկմանը, թե մեկ իրավաբան (Վահե Գրիգորյանը) օրակարգ է թելադրում և ՍԴ-ում իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ՝ ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»: Սահմանադրական դատարանում ստեղծված վիճակի հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը: «Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս, ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում», - ասաց նա: ԱԺ նախագահը նաև նշեց՝ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի, ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ