«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի ընտրություններում

ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի ընտրություններում
28.06.2019 | 22:47

Հայաստանի իշխանությունները 2020-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում չեն կարող ունենալ իրենց թեկնածուն, դա այնքան պարզ է՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի նախագահական ընտրություններում ՀՀ իշխանությունները որևէ դիրքորոշում ունե՞ն։ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի նման իրավասություն չունեն։ Նրա խոսքով, նույնիսկ սատարելու իրավասություն չունեն. «Դա կլինի միջամտություն այլ երկրի գործերին»։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ