«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արարատ Միրզոյան. Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը վերացնելու համար դատարանը ձևավորող ինստիտուտները քննարկումներ պետք է սկսեն

Արարատ Միրզոյան. Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը վերացնելու համար դատարանը ձևավորող ինստիտուտները քննարկումներ պետք է սկսեն
28.06.2019 | 22:48

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որին Ազգային ժողովը վերջերս ընտրել էր այդ պաշտոնում, Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի հետ կապված նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեց մամուլի հրապարակած տեղեկությունը և ասաց, որ բավականին ծավալուն նամակ է։
«Չեմ կարող ամբողջությամբ մեջբերել, որովհետև շատ ծավալուն փաստաթղթի մասին է խոսքը։ Փաստարկելով և հիմնավորելով Սահմանադրական դատարանում ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանն իր նամակում լուծման երեք տարբերակ է տեսնում, որի սպեկտորը հետևյալն է՝ առկա իրավիճակի ամրագրումից՝ որպես նորմալ վիճակ, մինչև այս կամ այն չափ փոփոխություններ», - ներկայացրեց Միրզոյանը՝ հրաժարվելով բացահայտել նամակի բովանդակությունը։ Նա փաստեց, որ Սահմանադրական դատարանի հետ կապված անորոշություն է ստեղծվել, հետևաբար Սահմանադրական դատարան ձևավորող ինստիտուտները պետք է քննարկեն ու դուրս գան ստեղծված ճգնաժամային վիճակից։ ԱԺ նախագահի պնդմամբ, բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հասարակության կողմից անվստահություն կա։ «Մի կողմից, եթե նկատենք, որ Սահմանադրությունը տառացի է մեկնաբանվում, բայց չէ՞ որ մյուս կողմից էլ բովանդակային հարցեր էլ կան Սահմանադրական դատարանին ուղղված։ Այն մարմնինը, որը կոչված է ինստիտուտների միջև լուրջ վեճերի լուծմանը ու վերջնական վճիռներ տալուն, դրա նկատմամբ հասարակության կողմից վստահություն չկա», - ասաց Միրզոյանը։


Սահմանադրական դատարանի դատավորները ավելի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ՝ հերքելով ճգնաժամի առկայությունը։ «Սահմանադրական դատարանն աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը», - ասված էր հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ