«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինի հարցազրույցը Financial Times-ին

Պուտինի հարցազրույցը Financial Times-ին
28.06.2019 | 22:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Financial Times պարբերականին՝ հայտարարելով, որ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, ինչպես նաև Եվրոպայով մեկ ազգայնական-պոպուլիստական շարժման տարածումն ազդարարեցին արևմտյան լիբերալիզմի «մահը», գրում է The Guardian-ը:

«Լիբերալներն այլևս չեն կարող իրենց ուզածը թելադրել բոլորին, ինչպես անում էին վերջին տասնամյակներում: Լիբերալիստական գաղափարն այլևս հնացած է և հակասում է բնակչության ճնշող մեծամասնության շահերին»,-ասել է Պուտինը: ՌԴ նախագահի պնդմանն արձագանքել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Ես ընդհանրապես համակարծիք չեմ այն տեսակետի հետ, որ լիբերալիզմն այլևս հնացած է: Նա, ով նման բան է ասում, նաև պնդում է, որ հնացած են լիբերալ ժողովրդավարությունը, ազատությունները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Սակայն մեզ համար Եվրոպայում սրանք հավիտենական արժեքներ են, որոնք պահպանվելու են: Մինչդեռ ինձ համար հնացած են բռնապետությունը, անձի պաշտամունքը, օլիգարխիայի գերակայությունը»,-Պուտինին պատասխանել է Տուսկը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ