«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունվեց, մի շարք նախագծեր առաջին և երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեցին

ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունվեց, մի շարք նախագծեր առաջին և երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեցին
28.06.2019 | 22:51

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Աժ կողմից։ Նախագծին կողմ քվեարկեց 85 պատգամավոր։ Նախագծով կկարգավորվեն փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը, ժամկետները։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 84 կողմ քվեարկությամբ։


«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 79 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով նշեց, որ կառավարության հետ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ հարցը երկար ժամանակում կքննարկեն և օրակարգից երկրորդ ընթերցում 24-ժամյա ռեժիմից կհանեն, ու բավական ժամանակ կլինի հարցը քննարկել։
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ ձայնով։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ ձայնով։


«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ ձայնով։
«ՀՀ եւ ԱՄՆ միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով։
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 83 և ձեռնպահ 1 պատգամավոր։
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 84 կողմ ձայնով։
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» նախագիծն ընդունվեց 84 կողմ քվեարկությամբ։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ