«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսական թանգարանում Ռուբենսի կտավ է հայտնաբերվել

Ռուսական թանգարանում Ռուբենսի կտավ է հայտնաբերվել
28.06.2019 | 22:52

Հոլանդացի նկարիչ Պիտեր Ռուբենսի «Գերեզման դնելը» կտավի կրկնօրինակը, որը պահվում է ՌԴ Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքի Կերպարվեստի թանգարանում գեղանկարչի վրձնին պատկանող իրական գործն է՝ հայտնել է թանգարանի տնօրեն Վալերի Կարպովը՝ վկայակոչելով Էրմիտաժի փորձագետների եզրակացությունը:


Կասկածները, որ նկարը Ռուբենսի ձեռքով է արված, ի հայտ են եկել նկարի վերականգնման ժամանակ 2016-2017 թվականներին: Մասնագետները նշում են, որ օրեր առաջ ստացվել է արվեստի գործի իսկության դեռևս բանավոր հաստատումը:
Տնօրենի խոսքով՝ Իրբիտի թանգարանը կտավը ստացել է 1976-ին, մինչ այդ այն պահվել է Էրմիտաժում և համարվել կրկօրինակը: Կտավը 1601 թվականին է նկարվել, երբ Ռուբենսն աշխատում էր Իտալիայում:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ