«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մոնա Լիզային տեղափոխել են

Մոնա Լիզային տեղափոխել են
28.06.2019 | 22:53

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը հուլիսի կեսերին, վերանորոգման աշխատանքների պատճառով, կտեղափոխվի Լուվրի մեկ այլ սրահ: «Պետությունների սրահում (salle des États) վերանորոգման աշխատանքների անցկացումն ապահովելու և այցելուների ընդունման հնարավորությունը պահպանելու նպատակով թանգարանը բացառիկ որոշում է կայացրել՝ հուլիսի 17-ից մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը՝ 2019 թվականի հոկտեմբերը, «Մոնա Լիզա»-ն կտեղափոխվի Մեդիչիի պատկերասրահ»,- ասված է թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մեդիչիի պատկերասրահը Լուվրի ամենամեծ պատկերասրահներից է և կարող է տեղավորել բազմաթիվ այցելուների:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ