«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրաստանի կառավարությունը չի քննարկում ՆԳ նախարարի պաշտոնաթողությունը

Վրաստանի կառավարությունը չի քննարկում ՆԳ նախարարի պաշտոնաթողությունը
28.06.2019 | 22:54

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար: Նա հիշել է 1991 և 2003 թվականները, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ ուժային ճանապարհով: «Երկու դեպքում էլ այնպես ստացվեց, որ պետական ինստիտուտները բարձրության վրա չգտնվեցին, հատկապես ներքին գործերի նախարարությունը, որը պետք է կասեցներ հարձակումը պետական հաստատությունների վրա»,- ասել է վարչապետը: «Այժմ ներքին գործերի նախարարությունը մեզ օգնեց խուսափելու ծանր սցենարից և ծանր փորձի կրկնվելուց: Ելնելով դրանից՝ ներքին գործերի նախարարը և ներքին գործերի ամբողջ նախարարությունը արժանի են շնորհակալության անձամբ ինձանից և հասարակությունից»,-ասել է Մամուկա Բախտաձեն:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ