ՆԱՏՕ-ն կդադարի գոյություն ունենալ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի՝ Դեմոկրատների հեռուստատեսային բանավեճի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Նա առաջադրել է թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում եւ ընտրողների վարկանիշում առաջատար է ժողովրդավարների շրջանում: «Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ն կկազմալուծվի, եթե Թրամփը ևս չորս տարով ընտրվի, դա ԱՄՆ պատմության մեջ ամենակարևոր դաշինքն է»,- ասել է Բայդենը: